ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Կապիտալ Բիլդ» ընկերությունը հիմնադրման առաջին իսկ օրվանից առաջնորդվում է որակյալ ծառայությունների մատուցման սկզբունքով: Տարիների փորձը, նորարարական տեխնոլոգիաները, շինարարական տենդենցներին հետևելը ընկերությանը դարձրել է Հայաստանի շինարարական ոլորտի վստահություն վայելող խոշոր ընկերություններից մեկը: Յուրաքանչյուր նախագիծ ունի իր ուրույն ոճը և ճարտարապետությունը, որոնց ինժեներական նախագծումն իրականացվում է կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ: «Կապիտալ Բիլդ»՝ պատկերացնել, կաոուցել, ապրել

Վստահություն

«Կապիտալ Բիլդ» ընկերությունն իր գործունեության ընթացքում հասցրել է վաստակել բնակիչների հարգանքն ու վստահությունը: Մեր բնակիչները մեր գործունեության կենտրոնում են. մենք գնահատում և ամուր ենք պահում յուրաքանչյուրի վստահությունը: Մենք աշխատում ենք թափանցիկ և հստակ ժամակացույցով, այդ իսկ պատճառով ցանկացած նախագիծ հասնում է հաջողության շատ կարճ ժամանակահատվածում:

Որակ

«Կապիտալ Բիլդ» ընկերության բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները, ըստ միջազգային նորակառույցների շուկայում սահմանված հստակ չափանիշների, ենթարկվում են համապատասխան դասակարգման։ Շենքերը կառուցվում են ինժեներեկան վերջին տեխնոլոգիաներին համապատասխան, քանի որ ընկերության համար առանցքային սզբունքը շինությունների բարձր սեյսմակայունությունն է:

Նորարարական լուծումներ

Քայլելով ժամանակին համընթաց՝ «Կապիտալ Բիլդ» ընկերությունն օտագործում է շուկայի լավագույն նորարարական միտումները և մշտապես հանդես է գալիս շուկայի առաջատար դիրքերում՝ կառուցապատման մեջ օգտագործելով ֆասադային համակարգերի էներգախնայող և ջերմամեկուսիչ համակարգեր, երաշխավորելով 9 բալ սեյսմակայունություն և հրակայունթյուն: 

Համագործակցություն 

Մենք իրականացրել ենք կառուցապատման աշխատանքներ նաև՝ Մանանդյան 41/44, Հալաբյան 75/1, Թ. Նազարբեկյան 41/8, Զովունի 6-րդ փողոց, Պարույր Սևակ 5, Մամիկոնյանց 45/1, Տիչինայի փ. : 320 և 322, Ա.Չեխովի փ. 26 շին. հասցեներում՝ որոնց ընդհանուր մակերեսը գերազանցել է 553,372 քմ-ը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«ԿԱՊԻՏԱԼ ԲԻԼԴ» կառուցապատող ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ընկերությունն իրականացնում է հարմարավետ, ժամանակակից բնակելի և հասարակական համալիրների նախագծում և կառուցապատում: «Կապիտալ Բիլդ» ընկերության բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները, ըստ միջազգային նորակառույցների շուկայում սահմանված հստակ չափանիշների, ենթարկվում են համապատասխան դասակարգման։ Շենքերը կառուցվում են ինժեներական տեխնոլոգիաների վերջին պահանջներին համապատասխան, քանի որ ընկերության համար առանցքային սկզբունքը շինությունների բարձր սեյսմակայությունն է: «Կապիտալ Բիլդ» կառուցապատող ընկերությունը կարճ ժամանակահատվածում հանդիսանում է Հայաստանի շինարարական ոլորտի վստահություն վայելող խոշոր ընկերություններից մեկը, որի համբավն ու բարի անունը տարածվել է նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս: Ընկերությունը շարունակում է կառուցել նորակառույց բնակելի շենքեր՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։

17.04.22
Փոխվում է աշխարհը, փոխվում են տեխնոլոգիաները: Ժամանակին համընթաց մենք ստեղծում ենք տներ, որտեղ ուզում ես ապրել, որտեղ միշտ սպասում են քեզ: Բարի գալուստ տուն:
Տեսնել
17.04.22
Ապագան ավելի մոտ է, քան կարծում ես: Մենք կառուցում ենք համալիր, որտեղ ամեն դետալ մտածված է
Տեսնել
17.04.22
Կառուցում ենք խելացի: Մենք կառուցում ենք համալիրներ, որտեղ ամեն դետալ մտածված է: Մեր նախագծերը
Տեսնել
Գործընկերներ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Կապ մեզ հետ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ էլփոստի անվավեր ձևաչափ
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ

Site web sans titre
Հրաչյա Քոչար փ. 16/6, տարածք 68 Երևան, Հայաստան
Դիտել Google քարտեզներում