Capital-Build
Capital-Build

Malibu Park

Նոր սերնդի luxury բնակելի համալիր
  • 2
    Մասնաշենք
  • 7+
    Առավելություն
Ապրելակերպի նոր մակարդակ Երևանում

Երևանի սրտում, Seasons այգու հարևանությամբ, այնտեղ, որտեղ քաղաքի ամենապահանջված հասցեներն ու լավագույն հնարավորությունները միավորվում են մեկ վայրում, սկսվում է նոր պատմություն։

Ներկայացնում ենք Malibu Park-ը՝ նոր սերնդի luxury բնակելի համալիրը Կենտրոն համայնքում։

Այստեղ պրեմիում ապրելակերպը կսկսվի դեռ մուտքից։ Հեղինակային դիզայնով ընդհանուր տարածքները, հանգստի գոտիները, բնակիչների համար նախատեսված բացառիկ հարմարությունները կստեղծեն նոր մակարդակի հարմարավետություն՝ Երևանի հենց սրտում։

Նախագծում նախատեսված են կոմերցիոն նշանակության տարածքներ, եռահարկ ստորգետնյա կայանատեղի, valet parking ծառայություն, շուրջօրյա անվտանգության համակարգ և շվեյցար, որը կհոգա բնակիչների առօրյա հարմարավետության մասին՝ ընդունելով առաքումները մուտքի մոտ և ապահովելով համալիրի առանձնացված ու անվտանգ միջավայրը։

Իսկ նրանց համար, ովքեր գնահատում են ժամանակն ու պատրաստ լուծումները, հնարավորություն կունենան ձեռք բերելու բնակարանները ոճային և բարձրորակ վերանորոգմամբ և կահավորմամբ:

Այսօր այստեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, իսկ վաղը այստեղ կձևավորվի Երևանի ամենացանկալի նոր հասցեներից մեկը։

Որոշ հասցեներ պարզապես հասցե չեն

  • Դրանք քաղաքի լավագույն հատվածում ապրելու հնարավորություն են։
  • Դրանք ապրելակերպ են։
  • Դրանք ներդրում են, որի արժեքը ժամանակի հետ միայն աճում է։
Malibu Park
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հեղինակային դիզայնով ընդհանուր տարածքներ և հանգստի գոտիներ
Եռահարկ ստորգետնյա կայանատեղի
Valet Parking
Շուրջօրյա անվտանգություն
Շվեյցարի ծառայություն
Բարձրորակ վերանորոգմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն
Բացառիկ ծառայություններ բնակիչների համար
Capital-Build Capital-Build Capital-Build
Malibu Park
Եկմալյան 16 նրբանցք
Դիտել Google քարտեզներում
Գտնվելու վայրը

Malibu Park-ը տեղակայված է քաղաքի ամենահեղինակավոր և պահանջված հասցեներից մեկում՝ Seasons այգու հարևանությամբ:
Համալիրի բնակիչները քայլելով հասանելիություն կունենան Հանրապետության հրապարակին, Օպերայի և բալետի ազգային թատրոնին, Հյուսիսային պողոտային, քաղաքի լավագույն ռեստորաններին ու սրճարաններին, այգիներին, մշակութային և ժամանցային կենտրոններին։