Գներ

Կոմիտաս 59 բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր

Սկսած $850/քմ

«Կապիտալ Բիլդ» ընկերության հերթական նոր նախագծերից է Կոմիտաս 59 հասցեում կառուցվող աննախադեպ գերժամանակակից նորակառույց բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրը։ Այն աչքի է ընկնելու պատուհաններից բացվող գեղեցիկ տեսարանով և փողոցներից քառակողմ հասանելիությամբ։ Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագիծը բաղկացած է վերգետնյա 3 մասնաշենքերից և ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիից։ Համալիրում նախատեսվում է ունենալ օֆիսային տարածքներ, խանութներ, սրճարաններ, քիմմաքրում-լվացքատուն, սպա կենտրոն, մարզասրահ, մանկապարտեզ և մի շարք այլ ծառայություններ, որոնք կապահովեն բնակիչների աշխատանքային զբաղվածությունը, առօրյան և հանգիստը։ Բնակելի համալիրը շրջապատված է լինելու 9000 քմ կանաչապատ տարածքներով, խաղահրապարակներով և հանգստյան գոտիներով։ Այն կատարյալ հանգստի վայր է լինելու ընտանիքի բոլոր անդամների համար։

Իմանալ ավելին

Ա. Խաչատրյան բազմաբնակարան բնակելի համալիր

Սկսած $1100/քմ

Երևանի ամենահին ու գեղեցիկ փողոցներից մեկում կառուցվում է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան բնակարանային համալիր: Այն կունենա 200-ից ավել բնակարաններ և 120 -ից ավել ավտոկայանատեղիներ։ Կառուցվող բնակելի համալիրի ճիշտ տեղակայումը ապահովելու է բնակարանների անհրաժեշտ բնական լուսավորությունը, իսկ համալիրի ճիշտ դիրքի շնորհիվ բնակարաններից բացվելու է գեղեցիկ տեսարան: Բնակելի համալիրը գտնվում է ճանապարհային այնպիսի հատվածում,որն ապահովում է բնակիչների արագ և մատչելի տեղաշարժը քաղաքի բոլոր ուղղություններով: Միևնույն ժամանակ առաջարկվող բնակելի համալիրի շրջակայքում գտնվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Շինարարության ավարտը նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերին։

Իմանալ ավելին

Դավթաշեն առաջին թաղամաս 11/2

Սկսած $750/քմ

Երևանի Դավիթաշեն համայնքում մեկնարկել է նոր բազմաբնակարան համալիրի շինարարություն: Շինարարության ավարտը նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերին։ Շենքում առկա են մարդատար և բեռնատար վերելակներ, կանաչապատ գոտիներ, անվտանգության համակարգեր:

Իմանալ ավելին

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Find in Map

Կան հարցեր ?