Մեր մասին

«Կապիտալ Բիլդ» ընկերությունը հիմնադրման առաջին իսկ օրվանից առաջնորդվում է որակյալ ծառայության մատուցման սկզբունքով: Տարիների փորձը, նորարարական տեխնոլոգիաները, շինարարական տենդենցներին հետևելը ընկերությանը դարձրել է Հայաստանի շինարարական ոլորտի վստահություն վայելող խոշոր ընկերություններից մեկը: Յուրաքանչյուր նախագիծ ունի իր ուրույն ոճը և ճարտարապետությունը, որոնց ինժեներական նախագծումն իրականացվում է կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ: «Կապիտալ Բիլդ»՝ պատկերացնել, կաոուցել, ապրել

Վստահություն

«Կապիտալ Բիլդ» ընկերությունն իր գործունեության ընթացքում հասցրել է վաստակել բնակիչների հարգանքն ու վստահությունը: Մեր բնակիչները մեր գործունեության կենտրոնում են. մենք գնահատում և ամուր ենք պահում յուրաքանչյուրի վստահությունը: Մենք աշխատում ենք թափանցիկ և հստակ ժամակացույցով, այդ իսկ պատճառով ցանկացած նախագիծ հասնում է հաջողության շատ կարճ ժամանակահատվածում:

Որակ

«Կապիտալ Բիլդ» ընկերության բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները, ըստ միջազգային նորակառույցների շուկայում սահմանված հստակ չափանիշների, ենթարկվում են համապատասխան դասակարգման։ Շենքերը կառուցվում են ինժեներեկան վերջին տեխնոլոգիաներին համապատասխան, քանի որ ընկերության համար առանցքային սզբունքը շինությունների բարձր սեյսմակայունությունն է:

Նորարարական լուծումներ

Քայլելով ժամանակին համընթաց՝ «Կապիտալ Բիլդ» ընկերությունն օտագործում է շուկայի լավագույն նորարարական միտումները և մշտապես հանդես է գալիս շուկայի առաջատար դիրքերում՝ կառուցապատման մեջ օգտագործելով ֆասադային համակարգերի էներգախնայող և ջերմամեկուսիչ համակարգեր, երաշխավորելով 9 բալ սեյսմակայունություն և հրակայունթյուն:

Find in Map

Կան հարցեր ?